Էբոլա վիրուսով վարակման մեջ կասկածվող հոլիվուդյան դերասանուհուն հիվանդանոց են տարել

13:05   21 հոկտեմբերի, 2014

Լոս Անջելեսում 41-ամյա հոլիվուդյան աստղ Թորի Սփելինգին հիվանդանոց են տարել, հայտնել է Hollywood Life-ը։ Դերասանուհին հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 18-ին, սակայն այս մասին հայտնի է դարձել հենց այսօր։  

«Բեւերլի Հիլս» սերիալի աստղի մոտ բարձր ջերմություն, հազ եւ շնչառական խնդիրներ են եղել. բժիշկները կասկածել են, որ նա Էբոլայով է վարակվել։

Սակայն Լոս Անջելեսի Cedars Sinai կլինիկայում անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո, պարզվել է, որ դերասանուհու մոտ ոչ թե Էբոլա, այլ ինչ-որ անհայտ ծագում ունեցող ինֆեկցիա է հայտնաբերվել։  



© NEWS.am STYLE