Դենիել Ռեդքլիֆ՝ ամենահարուստ երիտասարդ բրիտանացի դերասան

14:31   21 հոկտեմբերի, 2014

25-ամյա դերասան Դենիել Ռեդքլիֆը ճանաչվել է ամենահարուստ երիտասարդ բրիտանացի դերասանը, հայտնել է Heat Magazine։

«Հարի Փոթերի» աստղի կարողությունը կազմում է մոտ 63.56 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 102.7 միլիոն դոլար)՝ըստ «30 տարեկանից ցածր ամենահարուստ հինգ բրիտանացիների» վարկանիշային աղյուսակի։ Այս ցուցակում Ռեդլիֆին գերազանցել է միայն One Direction խումբը՝ 77.52£-ով (մոտ125.2 միլիոն դոլար)։

Ի դեպ, ամենահարուստ երիտասարդ բրիտանացիների ցանկում առաջին կինը Քիրա Նայթլին է՝ 39,95£-ով (64,5 միլիոն դոլարով)։

 



© NEWS.am STYLE