«Կորածը» ֆիլմի 23-ամյա աստղը՝ էրոտիկ ֆոտոշարքում

16:09   21 հոկտեմբերի, 2014

«Կորածը» ֆիլմի 23-ամյա աստղը Էմիլի Ռատաժկովսկին անկեղծ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում։ Նա լուսանկարվել է նոր ֆոտոշարքում՝ Calvin Klein-ի համար։

Աղջիկը լուսանկարներում թոփլես է ներկայացել՝ ձեռքերով ծածկելով իր կուրծքը։

Հիշեցնենք, որ բրիտանա-լեհական ծագում ունեցող հայտնի դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել Ֆարել Ուիլյամսի եւ Ռոբին Թիկի «Blurred Lines» տեսահոլովակում նկարահանվելուց հետո։

Դրանից հետո Էմիլինը մերկ հայտնվել է Treats! Magazine-ի շապիկին:



© NEWS.am STYLE