Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 82 տարեկան հասակում մահացել է հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան։ Դոմինիկյան հանրապետությունում ծնված դիզայները պայքարում էր քաղցկեղի դեմ, որը նրա մոտ ախտորոշվել էր 2006թ-ին։ Սակայն 2013թ-ին նա հայտարարել էր, որ լիովին բուժվել է։
Օսկար դե լա Ռենտան մեծ անուն ու համբավ է ձեռք բերել նորաձեւության ասպարեզում այն բանից հետո, երբ հագուստ ստեղծեց Իսպանիայում ԱՄՆ-ի դեսպանի դստեր համար։ Այս զգեստը հայտնի դարձավ հատկապես այն ժամանակ, երբ 1960թ-ին ներկայացվեց Life ամսագրի շապիկին։
Շուտով Օսկար դե լա Ռենտան սկսեց աշխատել իսպանական Balenciaga նորաձեւության տանը։ 1961թ-ին նա տեղափոխվեց Փարիզ եւ աշխատանք գտավ Lanvin նորաձեւության տանը, այնուհետեւ մեկնեց ԱՄՆ եւ սկսեց համագործակցել Elizabeth Arden-ի հետ։ Իսկ1965թ-ին դիզայները բացեց նորաձեւության իր տունը եւ սկսեց ցուցադրել սեփական հավաքածուները։
Օսկար դե լա Ռենտան իր հավաքածուն ցուցադրել է նաեւ Նյու Յորքի նորաձեւության շաբաթի ընթացքում։
Եկեք դիտենք հայտնի դիզայների հիանալի հագուստները, որոնցով բազմաթիվ աստղեր ներկայացրել են մի շարք կարեւոր միջոցառումների։
Ի դեպ, Օսկարն ուներ մեկ կարեւոր կարգախոս. «Ես չեմ ձգտում ցնցել հանդիսատեսին, ես պարզապես ցանկանում եմ գեղեցիկ հագուստներ ստեղծել...»
Սառա Ջեսիկա Փարքեր, մայիս 2014
Նիկոլ Քիդման, Վիեննա, մայիս 2013
Քեմերոն Դիաս, «Օսկար» մրցանակաբաշխություն, մարտ 2010
Ջեսիկա Ալբա, «Ոսկե Գլոբուս», հունվար 2013
Էմի Ադամս, «Օսկար» մրցանակաբաշխություն, փետրվար 2013
Ֆրիդա Փինթո, Կաննի կինոփառատոն, մայիս 2014
Թեյլոր Սվիֆթ, մայիս 2014
Մարգո Ռոբի, «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրեմիերա, Լոնդոն, հունվար 2014
Էմիլի Բլանթ, Screen Actors Guild Awards, հունվար 2012
Քեթի Փերի, American Music Awards, նոյեմբեր 2013
Ջեսիկա Չեսթեին, Դովիլում անցկացված կինոփառատոն ժամանակ, սեպտեմբեր 2014
Էլլի Ֆենինգ, British Independent Film Awards, դեկտեմբեր 2012
Ամալ Ալամուդդինի հարսանեկան զգեստը. դիզայների վերջին աշխատանքներից մեկը։