Ժաննա Ֆրիսկեն հրաժարվել է շփվել լրագրողների հետ

17:10   21 հոկտեմբերի, 2014

Ինչպես գիտեք, Ժաննա Ֆրիսկեն մեկ տարի բուժումներ էր ստանում ԱՄՆ-ում, այնուհետեւ Չինաստանում ՝ պայքարելով քաղցկեղի դեմ։ Այժմ երգչուհին վերադարձել է Մոսկվա։

Երգչուհին առաջին անգամ խոսել է լրագրողի հետ։ Ճիշտ է, երգչուհին բավականին աշխույժ եւ ուրախ ձայնի տոնայնություն է ունեցել, բայց նա հրաժարվել է երկար խոսել ու հարցազրույցներ տալ։

Starhit –ին լրագրողը փորձել է կապ հաստատել երգչուհու հետ։

«Ես երեկոյան զանգեցի նրան։ Ժաննան անմիջապես վերցրեց լսափողը։ Ես միանգամից ճանաչեցի նրա ձայնը. այն բավականին հանգիստ, բայց ոչ հոգնած էր հնչում։ Կարելի էր հասկանալ, որ նա բավականին լավ տրամադրություն ունի, քանի որ ձայնի տոնայնությունը բավականին ուրախ ու կենսախինդ էր։ Ես հարցրեցի. «Ժաննան է, ճի՞շտ է», եւ նա հումորով պատասխանեց. «Ժաննան է, ճիշտ է»։

Ժաննան դեռեւս չի պատրաստվում մեկնաբանել իր առողջական վիճակը եւ խոսել լրագրողների հետ, բայց խոստացել է, որ մեկ ամիս անց նա պատրաստ կլինի նման խոսակցությունների։ Այժմ նա շատ բարեհամբույր ու դրականորեն է տրամադրված, եւ ասես, շփման կարոտ լինի։



© NEWS.am STYLE