Ակտիվիստները մտադիր են խափանել Վալերիայի եւ Կոբզոնի՝ Լոնդոնում կայանալիք համերգը

18:17   21 հոկտեմբերի, 2014

Վալերիան եւ Կոբզոնը պատրաստվում են այսօր Լոնդոնում կայանալիք իրենց համերգին։ Սակայն առավոտից ի վեր Վալերիան հայտնվել է մի շարք «արկածային իրավիճակներում» .Վալերիային, նրա ամուսնուն եւ երեխաներին մոտ ութ ժամ պահել են Անգլիայի սահմանի մոտ, հայտնել է Dni-ին։

Երկար ստուգումներից ու փաստաթղթերի ուսումնասիրություններից հետո երգչուհուն եւ նրա ընտանիքին թողել են դուրս գալ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից։ Այժմ Վալերիան պատրաստվում է իր համերգին, որը պետք է տեղի ունենա թագավորական «Ալբերտ Հոլում», սակայն ուկրաինական «Говорите громче» կազմակերպության ակտիվիստները մտադիր են խափանել այս համերգը։

Ինչպես հայտնել է այս կազմակերպության առաջնորդը՝ Անդրեյ Սիդելնիկովը, ակտիվիստները պատրաստվում են գնալ թագավորական «Ալբերտ Հոլ» եւ այնտեղ բողոքի ակցիա կազմակերպել Վալերիայի եւ Կոբզոնի համերգի դեմ, հայտնել է tsn.ua-ը։

 



© NEWS.am STYLE