Հղի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ ներկայացել է հանրությանը

17:44   21 հոկտեմբերի, 2014

Երկար ընդմիջումից հետո հղի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ ներկայացել է հանրությանը. նշենք, որ դքսուհին առողջական որոշ խնդիրներ ուներ։

Քեմբրիջյան դքսուհին թագավորական ընտանիքի հետ միասին հանդիպել է Սինգապուրի նախագահին։ Ինչպես հայտնել է Mirror-ը՝ այսօր (հոկտեմբերի 21-ին) Լոնդոնի Royal Garden հյուրանոցում արքայազն Ուիլյամն իր կնոջ ուղեկցությամբ հանդիպել է Սինգապուրի նախագահին՝ Թոնի Թանին եւ նրա կնոջը՝ Մերիին։

Պաշտոնական հանդիպումից հետո նրանք միասին մասնակցել են գվարդիականների շքերթին, որը հատուկ կազմակերպվել էր Սինգապուրի նախագահի Բրիտանիա կատարած չորրորդ այցի համար։

Քեթրինը հագել է մի գեղեցիկ վանդակավոր զգեստ՝ Alexander McQueen-ից, իսկ նրա անգլիական տիկնոջը բնորոշ գլխարկը ընդգծել ու ամբողջացրել է նրա կերպարը։

Նրա կլորիկ փորիկը դեռ նկատելի չէ։

Այս իրադարձությունը չէր կարող բաց թողնել նաեւ Էլիզաբեթ II-ը, ով այս երեկոյին ներկայացրել էր իր վաղեմի ընկերոջ՝ արքայազն Ֆիլիպի ուղեկցությամբ։

Քեթրինը հայտարարել է, որ իր առողջական վիճակը բավականին կայունացել է, ինչպես նաեւ հաստատել, որ երեխան լույս աշխարհ կգա գարնանը։



© NEWS.am STYLE