Ինչպես չուշկա բյուրեկ պատրաստել

20:09   25 հոկտեմբերի, 2014

Չուշկա բյուրեկը բուլղարական խոհանոցի գլուխգործոցներից մեկն է։ Այն իրականում շատ հեշտ եւ արագ պատրաստվող ուտեստ է, ինչպես նաեւ շատ քիչ բաղադրիչներ է ներառում։ Առաջարկում ենք պատրաստել այս համեղ, անուշաբույր, յուրահատուկ եւ հագեցնող ճաշատեսակը։

Պատրաստման համար անհրաժեշտ է՝ բուլղարական վեց հյութեղ պղպեղ, 400 գր սովորական պանիր (կարելի է նաեւ կաթնաշոռ օգտագործել), երկու ձու, մաղադանոս, սամիթ, սեւ պղպեղ, պաքսիմատ, ալյուր եւ բուսական  յուղ։

Առաջին հերթին պետք է հեռացնել բուլղարական պղպեղի սերմերը, դնել ջեռոցի ամանի մեջ եւ 10-20 րոպե եփել ջեռոցում, ինչից հետո կարելի է դրանք հանել եւ պղպեղը կլպել։

Այնուհետեւ պանիրն անհարժեշտ է քերել եւ ավելացնել մանրացված կանաչին, մեկ հում ձուն, սեւ պղպեղը(ըստ ճաշակի), եւ այս ամենը մի լավ խառնել։ Ստացված զանգվածով պետք է լցոնել բուլղարական պղպեղը։

Պատրաստված պղպեղները նախ պետք է պատել ալյուրով, հետո դնել հարած ձվի մեջ, իսկ վերջում առատորեն պաքսիմատ լցնել դրանց վրա։ Պղպեղն արդեն կարելի է տապակել բուսական յուղով լի թավայի մեջ։ Ուտեստը պատրաստ է. կարելի է մատուցել եւ տաք, եւ սառը վիճակում։

Բարի ախորժակ

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE