Ի՞նչ հագնել այսօր

10:27   22 հոկտեմբերի, 2014

Ողջույն, մեր շատ սիրելի ընթերցողներ: Հերթական անգամ օրը սկսում ենք հետաքրքիր եւ նորաձեւ լուքերով: Այս անգամ ներկայացնում ենք աշնանային հինգ կերպար:

Look N1

Օրը պետք է սկսել հարմարավետ լուքով, ինչպես այս մեկն է: Սովորաբար առավոտյան գործերն ավելի շատ են, ուստի ձեզ պետք է այնպիսի հագուստ, որը չի խանգարի եւ չի հոգնեցնի:

Look N2

Նույնպես հարմարավետ կերպար է, հատկապես՝ ցուրտ առավոտների համար: Սրանով կարելի է գնալ դասի, աշխատանքի եւ այլ գործերով:

Look N3

Քեժուալ ոճ է, որը միեւնույն ժամանակ պարունակում է էլեգանտություն եւ հարմարավետություն: Նման լուքով կարելի է անցկացնել օրվա երկրորդ կեսը՝ գնալով թատրոն, կինո կամ զբոսնելու:

Look N4

Այս կանացի եւ էլեգանտ կերպարը նույնպես տեղին կլինի երեկոյան: Սրանով կարող եք գնալ ռոմանտիկ ընթրիքի, հանդիպման կամ խնջույքի:

Look N5

 

Եվս մեկ նրբագեղ կերպար՝ ռոմանտիկ ու նուրբ գույների համադրությամբ: Նման տեսքով հաստատ անտարբեր չեք թողնի ոչ ոքի:



© NEWS.am STYLE