«Լավ օծանելիքը երբեմն կարող է ավելի մեծ տպավորություն թողնել». Լիլիթ Հովհաննիսյան

22:42   21 հոկտեմբերի, 2014

Ինչպես ասել է Կոկո Շանելը՝ «Օծանելիքն անտեսանելի, բայց անմոռանալի, անկրկնելի նորաձև աքսեսուար է: Այն ազդարարում է կնոջ գալուստը եւ շարունակում է նրա մասին հիշեցնել՝ գնալուց հետո»:

Չկա այնպիսի կին, որ չօգտագործի օծանելիք եւ չունենա սիրած բույր, որը կարող է խենթացնել տղամարդկանց:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նույնպես արտահայտել է իր տեսակետը օծանելիքի մասին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ա՜խ, այդ կախարդական հեղուկը,որին անվանում են ՕԾԱՆԵԼԻ՜Ք... Լավ օծանելիքը երբեմն կարող է ավելի մեծ տպավորություն թողնել,քան,օրինակ,ամենաշքեղ զգեստը. նրանով քեզ կարող են նկատել,այն երբեմն քո փոխարեն կարող է պատմել բնավորությանդ ու նախասիրություններիդ մասին կամ տարիներ անց նույն բույրը կստիպի,որ քեզ կրկին հիշեն։

Հետևաբար ճիշտ է այն կինը,ով,թեկուզ ուշանալով շատ կարևոր գործնական հանդիպումից,երկար է ընտրություն անում օծանելիքի խանութում՝ իբր չնկատելով իր կողքի տղամարդու փնթփնթոցը կամ ձանձրույթ արտահայտող դեմքը»:



© NEWS.am STYLE