Քրիստինե Պեպելյանի նոր անակնկալն իր երկրպագուներին. «Իմն ես»

23:30   21 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը չի դադարում զարմացնել իր աշխատասիրությամբ: Նա 2014 թվականի սկզբին ձեռնամուխ է եղել նոր աշխատանքների իրականացմանը: 

Հիշեցնենք, որ երգչուհին այս ընթացքում ներկայացրել է «Իմ ընկեր», «My one and only» տեսահոլովակները, ձայնագրվել է մի շարք երգեր, իսկ առաջիկայում սպասվում է «Սեր կա» տեսահոլովակի պրեմիերան, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է: Սակայն մինչ պրեմիերան, հոկտեմբերի 22-ից երգչուհու Youtube-յան ալիքում կարող ենք ունկդրել նոր մի կատարում, որը կոչվում է «Իմն ես», որից մի հատված երգչուհին հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

«Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Անահիտ Մխիթարյանը: Ինձ համար շատ սիրելի երգ է, հուսամ ունկնդիրը եւս կհավանի: Երգը դեռեւս տեսահոլովակ չունի, այն կներկայացնենք աուդիո տարբերակով»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Քրիստինեն:



© NEWS.am STYLE