26-ամյա միանձնուհին կատարել է Մադոննայի «Like a Virgin» երգը

11:01   22 հոկտեմբերի, 2014

Իտալական «Ձայնը» նախագծի հաղթող, 26-ամյա միանձնուհի Քրիստինա Սկուչչիան Մադոննայի «Like a Virgin» երգի հիման վրա մի նոր տեսահոլովակ է նկարահանել. սա իտալուհու նոր ալբոմի առաջին սինգլն է։

Միանձնուհին տեսահոլովակում նկարահանվել է իր սեւ հագուստով եւ հասարակ կոշիկներով. տեսահոլովակում միանձնուհին երգում է Իտալիայի մի շարք եկեղեցիների ֆոնի վրա։ Ինչպես հայտնել է Variety,-ին՝ միգուցե այս քայլով Քրիստինան փորձել է տեսնել իտալացի հավատացյալների բուռն արձագանքը, սակայն պետք է նշել, որ այսպես ալբոմը վաճառքի ավելի մեծ ծավալ կունենա։

Avvenire պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Սկուչչիան ասել է, որ նա մտադիր չէ որեւէ սկանդալ կամ իրարանցում ստեղծել իր անվան շուրջ։ «Կարդացեք երգի խոսքերը եւ կհասկանաք, որ այն ունակ է սեր փոխանցել մարդկանց եւ օգնել նրանց՝ ազատվել իրենց անցյալից»։

Նշենք, որ Սկուչչիան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ կատարեց Ալիսիա Քեյսի «No One» երգի cover տարբերակը, որը Youtube-ում մոտ 50 միլիոն դիտում է գրանցել։ Նրա կատարումն անգամ Ալիսիա Քեյսն ու Վուպի Գոլդբերգն են մեկնաբանել Թվիթթերում։



© NEWS.am STYLE