Հոլիվուդյան դերասանուհին անճանաչելի է դարձել պլաստիկ վիրահատությունից հետո

10:05   22 հոկտեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ռենե Զելվեգերը անճանաչելի է դարձել պլաստիկ վիրահատություն կատարելուց հետո։ 45-ամյա դերասանուհին բոլորին զարմացրել է իր ցնցող տեսքով, հայտնել է Mirror-ը։

«Սառը լեռը» ֆիլմի աստղը մշտապես հայտնի է իր ճանաչելի եւ տպավորիչ դեմքով. նրան նայելով ակամայից Բրիջիթ Ջոնսին ես հիշում։

Ռենեն վիրահատությունից առաջ (աջից) եւ հետո (ձախից)

Բայց պարզվել է, որ դերասանուհին այնքան էլ գոհ չէ իր արտաքին տեսքից եւ դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Դերասանուհին ELLE's 21st Annual Women In Hollywood Awards-ի ժամանակ բոլորին զարմացրել է իր տեսքով, քանի որ նրա թմբլիկ այտերն անհետացել են, իսկ աչքերի ձեւը՝ ամբողջովին փոխվել։



© NEWS.am STYLE