45-ամյա Ռենե Զելվեգերը մեկնաբանել է իր արտաքինի «անճանաչելի» փոփոխությունը

12:07   22 հոկտեմբերի, 2014

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ռենե Զելվեգերը անճանաչելի է դարձել պլաստիկ վիրահատություն կատարելուց հետո։ 45-ամյա դերասանուհին բոլորին զարմացրել է իր ցնցող տեսքով. նրա թմբլիկ այտերն անհետացել են, իսկ աչքերի ձեւը՝ ամբողջովին փոխվել։

People պարբերականին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտնի աստղը մեկնաբանել է իր արտաքին տեսքի «անճանաչելի» փոփոխությունները։

«Ես ուրախ եմ, որ մարդիկ կարծում են, որ ես փոխվել եմ։ Ես ապրում մեկ այլ, ավելի երջանիկ կյանքով, որն ինձ մեծ հաճույք ու բավականություն է պարգեւում։ Հավանաբար հենց սա է ազդում իմ արտաքին տեսքի վրա»,-հայտարարել է Զելվեգերը։Բացի այդ, նա այս լուրերն ու քննարկումները «հիմարություն է» որակել։

«Իմ երկրպագուները  ինձ չեն տեսել այս տարիքում։ Ես փոխվել եմ առանց պլաստիկ վիրահատությունների միջամտության։ Ընկերներս ասում են, որ ավելի հանգիստ ու հանդարտ տեսք ունեմ։ Ես լիովին առողջ եմ,-հայտնել է Զելվեգերը։ Դերասանուհին նաեւ նշել է, որ մի պահ նա դադարել էր հետեւել իրեն, բայց հետո հասկացել է, որ պետք է փոխել իրավիճակն ու աշխատել, սիրել, զբաղվել տնային հոգսերով եւ այլն։

«Հնարավոր է, որ այժմ ես մի փոքր այլ տեսք ունեմ։ Իսկ ու՞մ հետ այդպես չի պատահում։Բայց ես չեմ փոխվել։ Ես երջանիկ եմ»,- ավելացրել է Զելվեգերը։



© NEWS.am STYLE