American Cinematheque Award: մրցանակաբաշխության հերոս՝ Մեթյու ՄաքՔոնահի

12:34   22 հոկտեմբերի, 2014

Երեկ Բեւրլի Հիսում կայացել American Cinematheque Award մրցանակաբաշխությունը, որտեղ գլխավոր հերոսի դերում հայտնվել է Մեթյու ՄաքՔոնահի  հայտնել է Variety-ին։

 Ի դեպ, այս մրցանակին արժանանում են այն մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն կինո ասպարեզում։

Մեթյուին եւ իր կնոջը՝ Քեմիլ Ալվեսին սատարելու եւ շնորհավորելու էին եկել մի շարք հայտնի դեմքեր՝ Ռիզ Ուիզերսփունը, Ջենիֆեր Գարները, Ջեսիկա Չեսթեյնը եւ այլն։

«Մեթյու ՄաքՔոնահին հոլիվուդյան դերասանի իսկական օրինակ. նա խիզախ է, կենսուրախ, եւ չի դադարում կատարելագործվել,- հայտարարել է American Cinematheque Award-ի կազմակերպիչներից մեկը՝ Ռիք Նայսիթը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում այս դերասանի ամենահայտնի աշխատանքը նրան «Օսկար» պագեւած «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմն է։ Ի դեպ, պակաս հայտնի չէ նաեւ նրա մասնակցությամբ նկարահանված «Իսկական դետեկտիվ» սերիալը, որտեղ Մեթյուն մարմանվորում էր գլխավոր հերոսներից մեկին։


Ռիզ Ուիզերսփուն

Էն Հեթեուեյ 

Քեյթ Հադսոն 

Ջեսիկա Չեսթեյն

Ջիմի Քիմել եւ Մոլի ՄաքՆիրնի 



© NEWS.am STYLE