Մեկ տարի՝ առանց Երվանդ Ենգիբարյանի

11:48   22 հոկտեմբերի, 2014

Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթարից մահացավ դերասան Երվանդ Ենգիբարյանը։ Դրա նախորդ օրը բոլորել էր նրա 30-ամյակը։

Դերասանի ընկերները հիշում են նրան։ Հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը լուսանկար է հրապարակել նրա հետ եւ գրել.

«Վանդիկ ջան, չեմ ուզում քո մասին անցյալով խոսել, դու միշտ մեզ հետ ես, քո ընկերների կողքին, մենք քեզ հիշում ենք»։


Երվանդ Ենգիբարյանը 2004 թվականից աշխատել է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Խաղացել է «Խելքից պատուհաս», «Ռեւիզորը», «Շահանե, դու իմ…», «Մորգանի խնամի» եւ այլ ներկայացումներում, կատարել է բեմադրություններ: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Հրեշտակների դպրոց» սերիալներում, «Խաչագողի հիշատակարան»«Երեք ընկեր», «Քայլ ձիով» ֆիլմերում:

2013 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասան:



© NEWS.am STYLE