Օսկար դե լա Ռենտայի վերջին հարսանեկան հավաքածուն

12:21   22 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 21-ին 82 տարեկան հասակում մահացել է հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան։

Դոմինիկյան հանրապետությունում ծնված դիզայները պայքարում էր քաղցկեղի դեմ, որը նրա մոտ ախտորոշվել էր 2006թ-ին։ Սակայն 2013թ-ին նա հայտարարել էր, թե լիովին բուժվել է։

Օսկար դե լա Ռենտան մեր ժամանակների լավագույն դիզայներներից մեկն էր, որի զգեստները կրում էին հայտնի դեմքեր: Բոլորովին վերջերս նա ներկայացրել էր իր հարսանեկան ամենավերջին հավաքածուն՝ նախատեսված 2015 թվականի աշնան համար։



© NEWS.am STYLE