Սերգեյ Լազարեւին «բռնացրել են» Ջեյմս Բոնդի ֆիլմի աղջկա հետ

14:04   22 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւը Կիպրոսում նկարահանել է իր հերթական տեսահոլովակը, որի գլխավոր հերոսուհու դերում հայտնվել է 27-ամյա Թոնիա Սոտիրոպուլուսը ՝ գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի ընկերուհին «007: Կոորդինատները «Սքայֆոլ» վերջին ֆիլմում, հայտնել է «Семь Дней»-ը։

Հեռուստադիտողներն այս շիկահերին հիշում են Դենիել Քրեյգի հետ խաղացած անկողնային տեսարանի շնորհիվ։ Նոր տեսահոլովակում գեղեցկուհին կրկին հայտնվել է նույն իրավիճակում, բայց այս անգամ ռուս երգչի հետ։ Ըստ սցենարի՝ Թոնիան Լազարեւի ընտրյալն է եւ նրանք միայն հայտնվում են հունական հյուրանոցներից մեկում, որտեղ նրանց «սպասում է» կիրքն ու հրապուրանք։

Զարմանալի չէ, որ այս տեսահոլովակի նկարահանման մասին գրել է նաեւ հունական ամսագրերից մեկը։ Ի դեպ, տեսահոլովակը նկարահանվել է Լազարեւի նոր «Breaking away» երգի հիման վրա, որն ըստ հույն պրոդյուսերների՝ շուտով գլխավորելու է եվրոպական բոլոր երաժշտական վարկանիշային աղյուսակները։

 

Ինչպես հայտնել է Super-ը՝  «Breaking away» երգի երաժշտության  հեղինակն է Դիմիտրիս Կոնտոպուլոսը, ով մի շարք հիթեր է գրել «Եվրատեսիլ» մրցույթի համար։  

Ի դեպ, տեսահոլովակ նկարահանման աշխատանքները կատարվել են Կիպրոսում գտնվող Elounda Peninsula հյուրանոցում, որտեղ անգամ ապրել է Ռիհանան։

Դենիել Քրեյգ եւ Թոնիա Սոտիրոպուլուս

 

Լուսանկարները՝ Super



© NEWS.am STYLE