Հայտնի ռուս երգչուհին IQ թեստ է անցկացրել

14:42   22 հոկտեմբերի, 2014

Ռուս երգչուհի Վիկտորիա Դայնենկոն փորձել է պարզել իր մտավոր զարգացվածության մակարդակը եւ IQ թեստ է անցկացրել. արդյունքում երգչուհին հավաքել է 131 միավոր։

Նշենք, որ IQ թեստը մշակել է անգլիացի հոգեբան Հանս Այզենքը, եւ միջնակարգ կրթություն ունեցող մարդը պետք է առնվազն 115, ուսանողը՝ 125, իսկ Բակալավրի աստիճան ստանալու համար 135 միավոր հավաքի։

Վիկտորիայի հավաքած միավորները հիասթափեցրել են նրան։

«Ես հիասթափված եմ։ Պարզվում է՝ ես հանճար չեմ»,-գրել է երգչուհին։

 



© NEWS.am STYLE