Լեգենդար «Տիեզերական ոդիսականը» ֆիլմի թրեյլերը. առաջինը՝ 40 տարվա ընթացքում

16:09   22 հոկտեմբերի, 2014

YouTube-ում հայտնվել է Սթենլի Կուբրիկի լեգենդար «Տիեզերական ոդիսականը» ֆիլմի թրեյլերը։ 40 տարվա ընթացքում առաջին անգամ թրեյլերը նվիրված է ֆիլմի վերաթողարկմանը. վերջինս կցուցադրվի 2014թ-ի նոյեմբերի 28-ին Մեծ Բրիտանիայում։

Հոլովակը պատրաստել է Բրիտանիայի կինո ինստիտուտը գիտաֆանտաստիկ ֆիլմերի սեզոնի շրջանակներում, հայտնել է Firstshowing.net-ը։ Ֆիլմի պրոդյուսեր Կուբրիկ Յան Հարլանն արդեն այս թրեյլերը համարել է լավագույնը։ Ֆիլմը պատմում է այն մասին, որ մի քանի մարդիկ Երկիր մոլորակի վրա գտել են օտար մարմիններ, որոնք հետագայում անվանում են մոնոլիթներ։ Նման մի օբյեկտ էլ հայտնաբերվում է Լուսնի վրա. պարզվում է, որ այն ճառագայթներ է արձակում Յուպիտերի վրա։ Այս երեւույթն ուսումնասիրելու համար Երկիր մոլորակի բնակիչները պետք է մեկնեն Յուպիտեր, սակայն HAL 9000 բորտ համակարգիչը ամբողջովին սկսում է կառավարել տիեզերանավը...

«Տիեզերական ոդիսական» ֆիլմն առաջին անգամ մեծ էկրաններին հայտնվել է 1968թ-ին։ Ֆիլմի հիմքում ընկած է Արթուր Քլարքի «Ժամապահը» գրքի պատմությունը։ 1991թ-ին այս կինոնկարը ներառվել է ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային ռեգիստրի մեջ, քանի որ այն համարվում է գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն ֆիլմերից մեկը։ 16 տարի անց  թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «2010. կապ հաստատելու տարի» անվամբ, որը սակայն այնքան էլ մեծ հաջողություններ չի ունեցել։



© NEWS.am STYLE