Հայտնի ռինգթոններ՝ Սթինգի կատարմամբ. Youtube-ի նոր հիթը

16:43   22 հոկտեմբերի, 2014

Մի քանի օր առաջ հայտնի Ջիմի Ֆելոնի The Tonight Show-ի հյուրն էր երգիչ Սթինգը։

Հաղորդավարի խնդրանքով երաժիշտը մի քանի հայտնի ռինգթոնների մեղեդիներ է երգել, ինչը լայն եւ բուռն արձագանքի է արժանացել հանդիսատեսի կողմից։Հաղորդման այս հատվածը դարձել է Youtube-ի նոր հիթը, քանի որ այն արդեն 2 միլիոն մարդ է դիտել։ Հաղորդման վերջում Սթինգը եւ հաղորդավար ֆելոնը ընտրել են հանդիսատեսից մեկի աթոռի համարը, կանչել վերջինս բեմ, որտեղ Սթինգը նրա ձայնային փոստի համար հաղորդագրություն է ձայնագրել Message in a Bottle երգի մոտիվներով։

«Կներեք, ես ձեզ չեմ կարող պատասխանել։ Բայց դուք հավանաբար արդեն ինձ  կարոտել եք»,-երգել է երաժիշտը։ Պարզապես ասեք ձեր անունը։ Ազդանշանից հետո թողեք ձեր հաղորդագրությունը ձայնային փոստում»։



© NEWS.am STYLE