Սելենա Գոմեսը Դալայ Լամային հանդիպելուց հետո «զրկվել է խոսելու ունակությունից»

17:12   22 հոկտեմբերի, 2014

22-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը մեկնել է Կանադա, որտեղ մասնակցելու է We Day միջոցառմանը. այս միջոցառումը կազմակերպվում է Կանադայի եւ ԱՄՆ-ի 11 քաղաքներում  եւ միավորում միջազգային երիտասարդական մի շարք շարժումների։

22-ամյա երգչուհին Instagram-ում մի նոր լուսանկար է տեղադրել Դալայ Լամայի հետ, ով վերջերս դասախոսություններ էր կարդում Վանկուվերում։

«Իմաստության խոսքեր. խոսքեր չունեմ»,- լուսնկարը մեկնաբանել է երգչուհին։

Հիշեցնենք, որ երեկ երիտասարդ երգչուհուն եւ հայտնի դերասան Օռլանդո Բլումին միասին «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում։



© NEWS.am STYLE