Ո՞վ է գրավել Տիգրան Համասյանի սիրտը (ֆոտո)

20:01   22 հոկտեմբերի, 2014

Երեւանում է հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը: Նա հոկտեմբերի 28-ին այստեղ մենահամերգ կունենա, մինչ այդ, սակայն, դաշնակահարի անձնական կյանքում փոփոխություն է եղել:

Համասյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել եւ մակագրել.

«Տատիկս որոշեց բացել 50 տարվա Դվինը»: Լուսանկարի տակ թողնված մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ հայտնի երաժիշտը նշանվել է: Նրա ընտրյալը Ելենա Պետրոսյանն է:

Ելենայի ֆեյսբուքյան էջը նույնպես լի է շնորհավորանքներով:

NEWS.am STYLE-ը նույնպես միանում է շնորհավորանքներին՝ զույգին մաղթելով երջանիկ միություն:



© NEWS.am STYLE