ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   23 հոկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Ձեր վեճերը որեւէ հիմք չունեն: Դու վիճում եք հենց այնպես՝ ձեր վատ տրամադրությունը բարդելով ձեր ամենամոտ մարդու վրա: Իսկ նա ձեզ փոխադարձաբար նույն կերպ է պատասխանում: Միգուցե արժե՞ քայլեր անել, որպեսզի ամեն ինչ հարթվի, իսկ հաջորդ անգամ մի բան ասելուց առաջ մի լավ մտածել:

ՑԼԵՐ 

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելին իսկական գանձ է, իհարկե, փոխաբերական իմաստով: Նրան ունենալը այնպիսի երջանկություն է, որ ձեզ նախանձողները հերթ են կանգնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր ի վիճակի չեք լինի սթափ ուղեղով գնահատել ձեր անձնական կյանքը: Ամեն ինչ կհիմնվի բացառապես զգացմունքների ու տպավորությունների վրա: Աշխատեք այդ ալիքով լողալ դեպի ցանկալի ափ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ          

Այսօր կարող եք նուրբ կերպով սիրելիին ակնարկել, թե ինչ կցանկանայիք նվեր ստանալ կամ թե ինչպես նա կարող է ձեզ հաճույք պատճառել: Սակայն դա այնպես արեք, որ նա արդյունքում կարծի, թե ինքնուրույն է դրա մասին գլխի ընկել: Այդպես նա ամեն ինչ ավելի լավ կանի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի խնամքի կարիքը կունենա: Առանձին դուք գլուխ չեք հանի: Միահամուռ աշխատանքը մտերմացնում է անասելիորեն: Այսօր ձեր միությունը ավելի կհասունանա եւ զարգացման նոր փուլ կթեւակոխի:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին կգերազանցի ձեր բոլոր սպասելիքները: Հայտնի չէ, թե ինչպես: Կլինի դա հերոսական քայլ, անսպասելի արարք կամ էլ ինչ-որ սխալմունք, պարզ չէ: Պատրաստ եղեք զարմանալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր փոփոխություն կկատարվի միայն օրացույցում եւ ոչ ձեր անձնական կյանքում, որքան էլ դուք դրա համար ջանքեր գործադրեք: Այնպես որ, թեթեւացեք եւ լողացեք հոսանքի ուղղությամբ: Այն ձեզ անպայման ինչ-որ մի ափ կհանի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր անսպասելիորեն ձեզ կառաջարկեն ռոմանտիկ հարաբերություններ սկսել: Դուք տվյալ մարդուց նման առաջարկ չեք սպասում, ուստի շատ կզարմանաք, սակայն կկարողանաք արագ կողմոնորշվել եւ անհրաժեշտ պատասխան տալ: Իսկ թե ինչպիսին կլինի դա, ինքներդ պետք է որոշեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը հակառակ սեռի մի հետաքրքիր անձնավորության հետ ծանոթության: Նա նույնիսկ դեմ չի լինի ձեզ հետ առավել մտերիմ հարաբերություններ հաստատելուն, սակայն դա ինչ-ինչ պատճառներով դեմ կլինի ձեր ներքին համոզմունքներին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ եւ ձեր սիրելիին օրը նվիրել մշակույթին: Միասին գնալ թատրոն, համերգ կամ էլ գոնե ֆիլմ դիտել, իսկ հետո միմյանց հետ կիսվել տպավորություններով:


ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում հին վերքերից մեկը կբացվի: Դա հաճելի չի լինի եւ նույնիսկ ցավոտ կլինի, սակայն դա անհրաժեշտ է ձեր հարաբերությունների առողջ զարգացման համար: Պետք է համբերել, եւ ամեն ինչ արդեն վաղը լավ կլինի:

ՁԿՆԵՐ 

Օրը բարեհաջող է կամուրջներ կառուցելու համար այն մարդկանց միջեւ, ովքեր միմյանցից հեռու են տարածությամբ, մշակութային եւ կրթական որակներով: Արդյունքում՝ խառը միություն կարող է ստացվել, սակայն դա ձեզ չպետք է անհանգստացնի:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE