Ի՞նչ հագնել այսօր

10:04   23 հոկտեմբերի, 2014

Շարունակում ենք ներկայացնել հագուստի նորաձեւ համադրություններ՝ լուքեր, օրվա տարբեր ժամերի եւ առիթների համար: Այս անգամ ընտրել ենք հինգ այդպիսի լուք:

Look N1

Առօրյա թեթեւ եւ ոճային լուք է՝ տաք գույների համադրությամբ, որը դուր կգա հատկապես աշակերտուհիներին, ուսանողուհիներին եւ աշխատող աղջիկներին:

Look N2

Գույների ներդաշնակ համադրությամբ այս լուքը հարմար է աշխատանքի եւ ցերեկույթների համար: Սրանով կարող եք գնալ նաեւ տարատեսակ հանդիպումների եւ այցելությունների:

Look N3

Թինեյջերական կերպար է, որից կարող են օգտվել նաեւ ուսանողուհիներին ու աշխատող աղջիկները՝ հաշվի առնելով լուքի հարմարավետությունը:

Look N4

Խիստ էլեգանտ կերպար է, որը դուր կգա բիզնես լեդիներին եւ նրբաճաշակությունը գնահատող կանանց: Լուքը հարմար է երեկույթների, ռոմանտիկ հանդիպումների համար:

Look N5

Սուպերոճային, նուրբ կերպար է՝ համադրված հետաքրքիր աքսեսուարներով: Սրանով կարող եք գնալ դասի, աշխատանքի, ընկերների կամ սիրելիի հետ հանդիպման, մասնակցել տարատեսակ խնջույքների ու տոների:



© NEWS.am STYLE