Քիմ Քարդաշյանի ծննդյան նվերներից մեկը՝ ռոմանտիկ ուղեւորություն դեպի Հավայան կղզիներ

11:02   23 հոկտեմբերի, 2014

Երկու օր առաջ ամենահայտնի հայուհին՝ Քիմ Քարդաշյանը, նշել է իր ծննդյան 34-րդ տարեդարձը, որը նա անցկացրել է Լաս Վեգասի TAO գիշերային ակումբում։

Թե ինչ է կատարվել ակումբում, դեռ հայտնի չէ, բայց տոմսերի արժեքը կազմել է 30-5000 դոլար։

Այդ նույն օրը Լաս Վեգասում Foo Fighters եւ Outcast-ի հետ երգել է նաեւ Քանիեն.  ի դեպ նա ծնվել է նոյեմբերի 5-ին։

Քանիեն կնոջն իր ծննդյան առթիվ մի գեղեցիկ անակնկալ է մատուցել՝ նվիրելով ռոմանտիկ ուղեւորություն դեպի Հավայան կղզիներ։

Քիմն արդեն հասցրել է իր միկրոբլոգում ցուցադրել, թե ինչ տեսարան է բացվում իր հյուրանոցի համարից։



© NEWS.am STYLE