Անջելինա Ջոլին նախկին ամուսնու արյամբ լի մեդալիոն է կրել

12:05   23 հոկտեմբերի, 2014

Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը՝ Բիլի Բոբ Թորնթոնը, The Hollywood Reporter-ին տված հարցազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է պատմել իրենց ամուսնության մասին։ Նա այդ ժամանակահատվածն անվանել է «խելագար»։

Թորնթոնը նաեւ խոսել է իր արյամբ լի մեդալիոնի մասին, որն Անջելինան կրել է իր պարանոցին։

«Երեւի տեսել եք, կան սովորական մեդալիոններ, որտեղ դնում ես քո տատիկի լուսանկարը եւ կրում պարանոցիդ վրա։Նա գնել էր այդպիսի երկու մեդալիոն։ Այդ ժամանակաշրջանում մենք միմյանցից հեռու էինք, քանի որ Անջելինան նկարահանվում էր «Լարա Քրոֆթ», իսկ ես «Հրեշների պարահանդես» ֆիլմում։ Եվ նա որոշեց, որ պետք է ածելիով կտրենք մեր մատները եւ արյունը լցնենք մեդալիոնների մեջ։Դրանից հետո մենք սկսեցինք կրել դրանք»,- ասել է Թորնթոնը։ «Մենք հրեշներ էինք եւ ապրում էիք ստորգետնյա աշխարհում»,-ծիծաղել է դերասանը։ Ի դեպ, ստորգետնյա աշխարհ ասելով Թորնթոնը նկատի ուներ այն նկուղը, որտեղ նա երաժշտություն էր ձայնագրում։

Հիշեցնենք, որ Բիլին եւ Ջոլին ամուսնացել են 2000թ-ինՎեգասում, երբ դերասանուհին 25 տարեկան էր։ Սկզբում նրանք բավականին բուռն զգացմունքներ ունեին միմյանց նկատմամբ, սակայն ամուսնալուծությունից հետո (2003թ) զույգն անգամ հեռացրեց միմյանց անուններով իրենց դաջվածքները։



© NEWS.am STYLE