Ժասմինի երկու տարեկան փոքրիկի առաջին ելույթը Կրեմլում

12:34   23 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Ժասմինը նոր կերպարով է ներկայացել. երկար դադարից հետո նա կրկին վերադարձել է մեծ բեմ՝ ելույթ ունենալով Կրեմլում։

Ժասմինը հանդիսատեսին ներկայացրել է իր նոր՝ «Другая Я» համերգային ծրագիրը։ Ինչպես հայտնել է «Семь Дней»-ը՝ գեղեցիկ կատարումներով, շքեղ լույսերով եւ զարդարանքներով հագեցած շոուն ցնցել է բոլորին։

Երգչուհու համերգին ելույթ են ունեցել նաեւ մի շարք հայտնի ռուս աստղեր՝ Իոսիֆ Կոբզոնը, Նիկոլայ Բասկովը, Ալեքսանդր Բույնովը, «Zdob Si Zdub» խումբը։ Համերգը լի էր անակնկալներով, որոնցից մեկն էլ Ժասմինի երկու տարեկան դստեր՝ Մարգարիտայի ելույթն էր։

 

Լուսանկարները՝ «Семь Дней» 



© NEWS.am STYLE