13-ամյա Քիմ Քարդաշյան. «Հիշեք ինձ, ես հայտնի եմ դառնալու»

13:10   23 հոկտեմբերի, 2014

Ինչպես գիտեք՝ երկու օր առաջ Քիմ Քարդաշյանը նշել է իր ծննդյան 34-րդ տարեդարձը։ Իսկ այսօր US Weekly –ն մի նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ 13- ամյա Քիմը 8-րդ դասարանի ավարտական երեկոյի ժամանակ հարցազրույց է տվել դպրոցի լրագրողին։

«Իմ անունը Քիմ Քարդաշյան է։ Ես մեր դասարանի ամենագեղեցիկ աղջիկն եմ,- վստահաբար ասել է դեռահաս աղջիկը,- ես այնքան հայտնի եմ. բոլորը պաշտում են ինձ։ Հիշեք ինձ, ես հայտի եմ դառնալու»։ Իսկապես, նրանց «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուից հետո Քիմը, Քորթնին եւ Քրիս Ջեները բավականին մեծ ճանաչում ձեռք բերեցին։



© NEWS.am STYLE