Արամ MP3-ն նորություն ունի (ֆոտո)

13:39   23 հոկտեմբերի, 2014

Արամ MP3-ն նորություն ունի։ Հումորիստ-երգչի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստվում ներկայացնել։

Արամը պարբերաբար նոր մանրամասներ է հրապարակում իր նոր աշխատանքի վերաբերյալ, որի խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

Ինչպես եվրատեսիլյան իր տեսահոլովակի ժամանակ, Արամ MP3-ն այս անգամ էլ համագործակցում է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ։

Թե երբ վերջնականապես պատրաստ կլինի տեսահոլովակը,առայժմ հայտնի չէ։



© NEWS.am STYLE