«Ուրիշի փոխարեն». հայկական նոր, կատակերգական ֆիլմի թրեյլերը

14:18   23 հոկտեմբերի, 2014

«Ուրիշի փոխարեն»՝ հայկական նոր, կատակերգական ֆիլմի թրեյլերն արդեն պատրաստ է։

Ինչպես NEWS.am STYLE-ն ավելի վաղ տեղեկացրել է, Media.CO Films ընկերությունը Շարմ Հոլդինգի աջակցությամբ նկարահանել է «Ուրիշի փոխարեն» նոր, կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը եւ Սոս Ջանիբեկյանը: 

Նշենք, որ ֆիլմը էկրաններ կբարձրանա նոյեմբերի 6-ին։



© NEWS.am STYLE