Ջեքի Չանը նկարահանվելու է հնդկաչինական էքշն կատակերգությունում

15:03   23 հոկտեմբերի, 2014

Հայտնի դերասան Ջեքի Չանը նկարահանվելու է հնդկաչինական էքշն կատակերգությունում, որը կոչվում է «Կունգ ֆու յոգա»։ Ինչպես հայտնել է India Times-ը՝ այս ֆիլմի նկարահանման գաղափարը ծագել է Չինաստանի ներկայացուցչի՝ Սի Ցզինպինի Նյու Դելի կատարած այցից հետո։ Այս այցի ժամանակ պաշտոնական փաստաթուղթ է ստորագրվել ֆիլմի նկարահանումները սկսելու մասին։

Երկու պետությունների կինոմատոգրաֆների համար էլ սա մեծ ու կարեւոր քայլ է, քանի որ ֆիլմը կդառնա Պեկինն ու Դելին կապող խորհրդանիշներից մեկը։

Ֆիլմի դերասանական կազմը դեռ պարզ չէ։ Հայտնի, որ ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա Ջեքի Չանը, իսկ ռեժիսորը Սթենլի Թոնգն է։



© NEWS.am STYLE