Վալերիայի սկանդալային համերգը Լոնդոնում. այն, ինչ մնացել է կադրից դուրս

15:42   23 հոկտեմբերի, 2014

Երեկ Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ Հոլում» կայացել է հայտնի երգչուհի Վալերիայի համերգը։ Մինչ ռուսական մամուլն իր գնահատականն է տալիս համերգի վերաբերյալ, մենք կներկայացնենք, թե ինչ է կատարվել «կադրից դուրս»։ «Говорите громче» երիտասարդական շարժման ակտիվիստները մեղադրում էին Վալերիային քաղաքական իր դիրքորոշումների եւ Պուտինին սատարելու համար։

Առաջարկում ենք դիտել BBC-ի թղթակցի հարցազրույցը, որտեղ երկու տեսակետներ բախվում են իրար։

Հատկանշական է, որ հոլովակի վերջում պաստառը ձեռքին հայտնվում է հայտնի գործարար Եվգենի Չիչվարկինը, ով 2008թ-ին հեռացել է Ռուսաստանից եւ այժմ բնակվում է Մեծ Բրիտանիայում։

 



© NEWS.am STYLE