Ովքե՞ր եւ ինչու՞ չեն թողնում Վրեժ Կիրակոսյանին «կոտրվել»

16:27   23 հոկտեմբերի, 2014

Մեկնարկել է «Տնփեսա» սիթքոմի նոր՝ երրորդ եթերաշրջանը, որը համալրվել է նոր կերպարներով։ Նրանցից մեկն էլ երգիչ Վրեժ Կիրակոսյանն է, ում շատերը կհիշեն «X-ֆակտոր» նախագծից։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վրեժն ասաց, որ առաջին անգամ է հանդես գալիս որպես դերասան։

«Հրավերը ստացա Արմենիա TV-ից։ Իհարկե, սկզբից ինձ համար մի փոքր անհասկանալի էր, թե ինչ դեր պետք է մարմնավորեմ, բայց ռեժիսորի հետ հանդիպելուց եւ դերին ծանոթանալուց հետո, մտածեցի, որ կկարողանամ ներկայացնել այն։ Առհասարակ ես ֆիլմում երբեւիցե չեմ նկարահանվել, սա իմ առաջին փորձն է»,-նշեց նա։


Խոսելով նկարահանումների ընթացքի մասին, երգիչն ասաց, որ դժվարություններ ունենում, բայց կարողանում է հաղթահարել դրանք՝ շնորհիվ սիթքոմի ստեղծագործական թիմի։

«Նկարահանումներին, իհարկե, որոշ դժվարությունների հանդիպում եմ, բայց այնքան լավ մթոլորտ է այդ պահին այնտեղ տիրում, որ ինձ չեն թողնում կոտրվել։ Ե’ւ դերասանները, ե’ւ ռեժիսորը օգնում են ինձ ստանալ այն կերպարները կամ ժեստը, որը պատադիր է, թեկուզ դա կարող է ստացվել չգիտեմ թե որերորդ դուբլից հետո։ Ես շատ շնորհակալ եմ իրենց դրա համար»,-եզրափակեց Վրեժ Կիրակոսյանը։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE