48-ամյա Սինդի Քրոուֆորդը ցուցադրել է իր 13-ամյա դստերը

16:09   23 հոկտեմբերի, 2014

Ամերիկացի հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆրդը համացանցում նոր լուսանկար է հրապարակել իր դստեր՝ 13-ամյա Կայա Ջորդանի հետ։ Լուսանկարը մեկնաբանելիս մոդելը նշել է, որ հպարտանում է իր գեղեցկուհի դստերով։


Հիշեցնենք, որ Սինդին իր ամուսնու հետ ներկա է եղել Ջորջ Քլունիի հարսանիքին, իսկ հոկտեմբերի սկզբին գեղեցկուհին նկարահանվել էր Violet Grey հրատարակության նոր ֆոտոշարքում։



© NEWS.am STYLE