Փերիս Հիլթոնին մեկ միլիոն դոլար են վճարել մեկ DJ-սեթի դիմաց

17:43   23 հոկտեմբերի, 2014

Հայտնի աստղ Փերիս Հիլթոնը մեկ միլիոն դոլար է աշխատել Իբիցայում գտնվող «Ամնեզիա» գիշերային ակումբում. նրան այդ գումարը վարձատրել են մեկ DJ-սեթի դիմաց։

Ինչպես հայտնել է The Guardian-ը՝ Հիլթոնը չորս օր անցկացրել է իսպանական այս կղզում, որի ընթացքում 2,7 միլիոն դոլար է աշխատել։

«Ես չեմ ուզում պարծենալ, բայց հիանալի է, որ քո աշխատանքի դիմաց քեզ լավ վարձատրում են, եւ դու սիրում ես այն։ Մայրս միշտ ասում էր՝ քաղաքակիրթ չէ գումարի մասին խոսելն ու քննարկելը, բայց այդպես ճիշտ է։ Ես շատ հպարտ եմ։ Ես իսկապես քրտնաջան աշխատում եմ»,- մեկնաբանել է Հիլթոնը։

Նշենք, որ Փերիսը երաժշտությամբ սկսել է զբաղվել 2000-ականների սկզբին, եւ երաժշտությունը «իսկական կիրք» է նրա համար։ Հիլթոնը մշտապես DJ-սեթեր է նվագում Չինաստանում, Դուբայում եւ Իբիցայում գտնվող գիշերային ակումբներում։



© NEWS.am STYLE