Pink Floyd-ի նոր ալբոմն իր նախնական պատվերների թվով ռեկորդ է սահմանել Amazon կայքում

18:12   23 հոկտեմբերի, 2014

Բրիտանական լեգենդար Pink Floyd խմիբ նոր ալբոմն իր նախնական պատվերների թվով ռեկորդ է սահմանել Amazon կայքում, հայտնել է Independent-ը։

The Endless River ալբոմը թողարկվելու է նոյեմբերի 10-ին։ Ինչպես նշված է Amazon կայքում՝ ալբոմն իր նախնական պատվերների թվով կարող է գերազանցել One Direction խմբի Midnight Memories ալբոմին (2013) եւ բացարձակ ռեկորդ սահմանել։

Խմբի նոր ալբոմում ներառված են 1993թ-ին ձայնագրված երգեր։ The Endless River-ը վերջին 20 տարիների ընթացքում առաջին ալբոմն է, որը կթողարկվի նոյեմբերի 10-ին։ Ալբոմում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներ են կիթառահար Դեւիդ Գիլմորը, թմբուկահար Նիք Մեյսոնը եւ ստեղնաշարահար Ռիչարդ Ռայթը, ով մահացել է 2008թ-ին։



© NEWS.am STYLE