Փոխելով քայլվածքը՝ բարձրացնում եք տրամադրությունը

23:13   25 հոկտեմբերի, 2014

Ինչպես գիտեք՝մարդու քայլվածն արտահայտում է նրա աշխարհայացքը, աշխարհընկալումը, որքանով է նա ինքնավստահ իր ուժերին, հստակ քայլերով եւ հպարտությամբ է ապրում իր կյանքը, թե՞ հազիվ հազ փորձում է գոյատեւել։ Հետեւաբար, բացի մարդու ֆիզիոլոգիական տվյալներից (ողնաշար, հարթաթաթություն եւ այլն), մարդու քայլվածքի վրա ազդում է նաեւ նրա ներաշխարհը։

Օրինակ, տխուր մարդկանց ուսերը մշտապես կախ ընկած են, իսկ երջանիկները հպարտորեն են քայլում։ Կանադացի գիտնականների նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե փոխեք ձեր քայլվածքը, կարող եք բարձրացնել նաեւ տրամադրությունը եւ ավելի երջանիկ լինել։

Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիայով տառապող մարդիկ չեն քայլում այնպես, ինչպես երջանիկները։ Այժմ կատարվել է նոր ուսումնասիրություն, որի ժամանակ մասնակիցներին ցուցադրել են լավ եւ վատ խոսքեր (օրինակ, «հաճելի», «վախեցած», «խուճապահար»), որից հետո կամավորները կանգնել են վազքուղու վրա եւ սկսել քայլել։ Այս ընթացքում հետազոտողները գնահատել են նրանց շարժումներն ու դիրքերը։

Վազքուղու վրա ցուցիչ է դրված եղել, որը աջ կամ ձախ է պտտվել՝ կախված մասնակիցների շարժումներից. կամավորները տեղյակ չեն եղել, թե ինչու է դրված ցուցիչը։ Մասնակիցների մի մասին խնդրել են ցուցիչը պտտել ձախ, իսկ մյուս մասին՝ աջ։ Հետո մասնակիցներին խնդրել են հիշել, թե ավելի վաղ ինչ բառեր են նրանց ցուցադրել։

Այն մասնակիցները, ում շարժումները նվազեցվել ու ճնշվել են, նրանք ավելի բացասական բառեր են հիշել, այսինքն՝ դեպրեսիվ քայլվածքը բացասաբար է ազդել նրանց տրամադրության վրա։ Իսկ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիայով տառապող հիվանդները ավելի շատ բացասական իրադարձություններ են հիշում, քան դրականները. այսինքն՝ հիշողությունները ստիպում են նրանց ավելի վատ զգալ իրենց։

 

 

Աղբյուրը՝ ruwoman.delfi.lv



© NEWS.am STYLE