Ջենիֆեր Լոպեսը 22 միլիոն դոլար արժողությամբ տուն է գնել Նյու Յորքում

11:32   24 հոկտեմբերի, 2014

Ջենիֆեր Լոպեսը 22 միլիոն դոլար արժողությամբ տուն է գնել Նյու Յորքի կենտրոնում։

Ինչպես հայտնել է EOnline-ւ՝ այժմ երգչուհին Չելսի Քլինթոնի՝ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի դստեր հարեւանուհին է։

Նոր բնակարանը զբաղեցնում է 6,250 քառակուսի ֆուտ տարածք, ունի չորս ննջասենյակ, վեց լոգարան, մարզասրահ, եւ անհատական վերելակ։

Բացի այդ, բնակարանում կա ընդարձակ պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի «Մեդիսոն սքուեր գարդեն»։

Ի դեպ, վերջերս Լեդի Գագան նույնպես շքեղ առանձնատուն էր գնել, որն արժեր 24 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE