Բեյոնսեն եւ Ջեյ Զին բնակարան են փնտրում Փարիզում

11:09   24 հոկտեմբերի, 2014

Բեյոնսեի եւ Ջեյ Զիի On The Run համաշխարհային շրջագայությունից հետո, բոլորը սպասում էին այս զույգի բաժանմանը։ Լուրեր էին պտտվում, որ երգչուհին պատրաստում է ամուսնալուծության հայց ներկայացնել դատարան՝ Ջեյ Զիի դավաճանության պատճառով. իբրեւ թե ռեփերը դավաճանել էր նրան Ռիհանայի հետ։

Սակայն շրջագայություններն ավարտվել են, բայց զույգն ամենեւին մտադիր չէ բաժանվել։ Ավելին, նրանք միասին վայելում էին իրենց հանգիստը Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Օրերս նրանք անգամ գնացել էին Լուվր, որը փակել էին հատուկ այս ընտանիքի համար։ Այժմ լուրեր են պտտվում, որ զույգը բնակարան է փնտրում Փարիզում։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է.

«Այո, նրանք որոշ խնդիրներ ունեին անձնական կյանքում, բայց զույգին հաջողվել է հաղթահարել ամեն ինչ եւ ամուր պահել ընտանիքը, որպեսզի չկորցնեն իրենց հեղինակությունն ու միասին դաստիարակեն իրենց դստերը։

44-ամյա ռեփերը նշել է, որ Փարիզը շատ հոգեհարազատ է նրանց, քանի որ այստեղ է տեղի ունեցել զույգի նշանադրությունը։

Ի դեպ, զույգը պատրաստվում է միասին նոր ալբոմ ձայնագրել, որտեղ ընդգրկված երգերը կպատմեն իրենց կյանքի որոշ դրվագների մասին։

 

Աղբյուրը՝ contactmusic.com



© NEWS.am STYLE