Քրիստիան Բեյլը՝ Սթիվ Ջոբսի դերում

10:29   24 հոկտեմբերի, 2014

Վերջապես Հոլիվուդում ընտրեցին այն դերասանին, ով պետք է մարմնավորի Սթիվ Ջոբսին։ Այս պատասխանատու դերը ստանձնելու է բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը, ում թեկնածությունն ընդունվել է միաձայն՝ առանց այլ դերասանների հաշվի առնելու։ Այս մասին հայտնել է ֆիլմի սցենարի հեղինակը՝ Աարոն Սորկինը, Bloomberg Television-ին տված հարցազրույցի ժամանակ։

Ֆիլմի հիմքում ընկած է Ուոլթեր Այզեքսոնի գիրքը։ Ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Դենի Բոյլը։ Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ ռեժիսորը պետք է Դեւիդ Ֆինչերը լինի, սակայն ապրիլին պարզ դարձավ, որ Sony Pictures ընկերությունն առաջադրել եւ ընդունել է Ուոլթեր Այզեքսոնի թեկնածությունը, քանի որ Դեւիդ Ֆինչերն ավելացրել է հոնորարի չափը։

Ի դեպ, Սթիվ Ջոբսի կյանքի մասին պատմող եւս մեկ ֆիլմ կա՝ «Ջոբս. Գայթակղության կայսրություն», որը մեծ էկրաններ բարձրացել է 2013թ-ին. գլխավոր դերում՝ Էշթոն Քատչեր։

Հավանաբար շատ շուտով կմեկնարկեն նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները։ 



© NEWS.am STYLE