Յուլիա Սավիչեւայի հարսանիքը տեղի է ունեցել առեւտրի կենտրոնում. զույգին առանձնատուն են նվիրել

12:13   24 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհին Յուլիա Սավիչեւան եւ նրա ընտրյալը՝ Ալեքսանդր Արշինովը, իրենց հարսանիքը կազմակերպել են մոսկովյան առեւտրի կենտրոններից մեկում։ Նորապսակներին, ովքեր արդեն 10 տարի է միասին են, շնորհավորելու էին եկել Իոսիֆ Կոբզոնը, Անիտա Ցոյը, Լերա Կուդրյավցեւան, Գլյուկոզան, Զարան եւ շատ ուրիշներ, հայտնել է Super։



Հանդիսավոր արարողությունից հետո բեմ են բարձրացրել հարսանեկան երեք հարկանի տորթը՝ զարդարված հրեշտակներով։ «Մեր նորապսակներին շատ նման են. նրանք նույնպես հրեշտակներ են»,-ասել է երեկոյի հանդիսավար Լերա Կուդրյավցեւան։

Ինչպես հայտնել է 7 Dnei-ը՝ ամենամեծ ու շքեղ նվերը մատուցել է երգչուհու պրոդյուսերը՝ Մաքսիմ Ֆադեեւը՝ Բալիում գտնվող առանձնատան բանալիներ։ Ցավոք, պրոդյուսերն անձամբ չի կարողացել ներկա լինել այս իրադարձությանը, եւ հեռախոսով է շնորհավորել Յուլիային եւ Սաշային։ Մաքսիմը նույնպես տուն ունի Բալիում, եւ նա առաջարկել է նորապսակներին երկու ընտանիքներով հանգստանալ այնտեղ։


Նարգիզ Զակիրովա, Գլյուկոզա եւ Լերա Կուդրյավցեւա

Իոսիֆ Կոբզոն

Անիտա Ցոյ

Զարա



 

Լուսանկարները՝ Super и 7 Dnei 



© NEWS.am STYLE