Իվան Ուրգանտն ու Սերգեյ Սվետլակովը՝ «Елки 1914» ֆիլմում

12:42   24 հոկտեմբերի, 2014

Իվան Ուրգանտն ու Սերգեյ Սվետլակովը նկարահանվել են իրենց հեռավոր նախնիների ֆիլմում։

Թողարկվել է ռուսական հայտնի «Елки» կատակերգության անոնսը, որից պարզ է դառնում, որ «Елки 1914» ֆիլմի գլխավոր դերերում Իվան Ուրգանտն ու Սերգեյ Սվետլակովն են։ Ֆիլմի հերոսները 100 տարով ետ են գնում անցյալ՝ հայտնվելով 1914թ։ Ֆիլմի իրադարձությունները կատարվում են դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդից մեկ օր առաջ։ Դերասանները պետք է մարմնավորեն իրենց կերպարների նախնիներին՝ տիտղոսավոր ազնվականների եւ սովորական քրիստոնյաների, բանաստեղծների եւ առաջին գեղասահորդների, զինվորների եւ  բուժքույրերի։

Եւ Իվան Ուրգանտի, եւ Սերգեյ Սվետլակովի համար սա առաջին պատմական ֆիլմ է, որտեղ նրանք նկարահանվել են։

Բացի Ուրգանտից եւ Սվետլակովից ֆիլմում խաղացել են նաեւ Եվգենիա Բրիկը, Ելենա Պլակսինան, Իրինա Արխիպովան, Ալբերտ Ֆիլոզովը, Ալեքսանդր  Նազարովը, Վիկտոր Վերժբիցկին, Կոնստանտին Խեբենսկին եւ այլոք։



© NEWS.am STYLE