Ջասթին Բիբերին «բռնացրել են» Քիմ Քարդաշյանին նման, պաղեստինա-ամերիկյան մոդելի հետ

13:07   24 հոկտեմբերի, 2014

Մինչ Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին՝ Սելենա Գոմեսը, զվարճանում է Օռլանդո Բլումի հետ, ով Իբիցայում հարվածել էր Ջասթին Բիբերին, երկրպագուները փորձում են գրավել կանադացի երգչին։

Այս անգամ 20-ամյա երգչին Բեւերլի Հիլսում «բռնացրել են» պաղեստինյան արմատներ ունեցող, ամերիկյան մոդել 24-ամյա Ժակլին Յունիսի հետ։

Բիբերն իր միկրոբլոգում աղջկան համեմատել է հայտնի մուլտֆիլմի հերոսուհի արքայադուստր Ժասմինի հետ, իսկ լրագրողները, ուսումնասիրելով մոդելի միկրոբլոգում առկա լուսանկարները, եկել են այն եզրակացության, որ աղջիկը նմանակում է Քիմ Քարդաշյանին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE