Սուպերմոդել Իրինա Շեյքը՝ ռուսական ապրանքանիշի գովազդային նոր դեմքը

14:09   24 հոկտեմբերի, 2014

Սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է ռուսական Love Republic կանանց հագուստի ապրանքանիշի գովազդային նոր դեմքը, հայտնել է Spletnik-ը։

Ռուսաստանի ամենասեքսուալ կինն արդեն հասցրել է նկարահանվել նոր ֆոտոշարքում, որն իրականացվել է Կանարյան կղզիներում։ Ֆոտոսեթի հեղինակը Մատեուշ Ստանկեին է։

«Ես շատ ուրախ եմ, որ այս ապրանքանիշի հետ եմ աշխատում. ապրանքանիշ, որը կանանց ավելի սեքսուալ ու հմայիչ է դարձնում»,-հայտարարել է Իրինան։

Ներկայացնում ենք ֆոտոշարքի բեքսթեյջը։



© NEWS.am STYLE