Նյուշա՝ Ռուսաստանի լավագույն երգչուհի

14:45   24 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Նյուշան ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երգչուհի MTV Russia հեռուստաալիքի կազմակերպած մրցանակաբաշխության շրջանակներում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։

Այժմ Նյուշան պայքարելու է «Արեւելյան Եվրոպայի լավագույն երգչուհի» կոչմանն արժանանալու համար, որի հաղթողը կարող է մասնակցել MTV Europe Music Award (EMA)-ին, որը կկայանա նոյեմբերի 9-ին Գլազգոյի SSE Hydro համերգասրահում։

Երգչուհին անմիջապես տեղեկացրել է այս մասին՝ իր միկրոբլոգում գրելով հետեւյալը. «Ա՜, չեմ կարող չկիսվել իմ երջանկությամբ։ MTV-ի կողմից ճանաչվել եմ լավագույն ռուս կատարող։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Ձեզ անչափ շատ եմ սիրում»։

 

Աղբյուրը՝ Starhit

 

 



© NEWS.am STYLE