Լեդի Գագան համերգի ժամանակ օրհնել է նույնասեռական զույգին

15:08   24 հոկտեմբերի, 2014

«Էպատաժի թագուհի» Լեդի Գագան համերգային շրջագայությունների շրջանակներում մեկնել է Անգլիա։

Ինչպես հայտնել է Huffington Post-ը՝ Մանչեսթերում կայացած համերգի ժամանակ նա անակնկալ է մատուցել իր երկրպագուներին. երգչուհին բեմ է հրավիրել նույնասեռական զույգի։

«Ես այնքան էլ վստահ չեմ, Շոն, բայց հնարավոր է։ Ջեյը ցանկանում է մի բան խնդրել քեզ»,-ասել է  Գագան։

Այնուհետեւ տղան ծունկի է իջել, ամուսնության առաջարկ արել եւ ստացել դրական պատասխան։ Հենց այս պահին երգչուհին սկսել է ուրախ թռչկոտել եւ օրհնել է սիրահարներին։



© NEWS.am STYLE