Գրիգորի Լեպսի կնոջը վտանգավոր վարակի պատճառով հիվանդանոց են տեղափոխել

15:45   24 հոկտեմբերի, 2014

Գրիգորի Լեպսի կնոջն անհապաղ հիվանդանոց են տեղափոխել։ Ինչպես հայտնել է Super-ը՝ հայտնի երգչի կնոջ ջերմությունը կտրուկ բարձրացել է եւ բժիշկները կնոջ մոտ վտանգավոր վարակի նախանշաններ են նկատել։

Գիշերը ժամը երկուսին 42-ամյա Աննա Շապլիկովայի համար շտապօգնություն են կանչել, քանի որ կնոջ մոտ բարձր ջերմության եւ տենդի նախանշանների են նկատվել։ Շտապօգնության բժիշկները հայտնել են, որ նրան անհապաղ պետք է հիվանդանոց տեղափոխել եւ հետազոտել։  

Սակայն վարակաբանները չեն կարողացել հստակ ախտորոշում տալ Գրիգորի Լեպսի կնոջը, իսկ նա հրաժարվել է հետագա հետազոտություններից եւ առավոտյան դուրս գրվել հիվանդանոցից։

Նշենք, որ ավելի վաղ Լեպսն ու իր կինը վերադարձել են Թաիլանդից, որտեղ նրանք միասին հանգստանում էին։

Կայքը հաղորդում է, որ բժիշկները պնդել են, որ կինը պետք է շարունակի հետազոտվել, հատկապես երբ այժմ աշխարհը պայքարում է վտանգավոր վիրուսի՝ Էբոլայի դեմ, բայց նա չի համաձայնել։



© NEWS.am STYLE