Երգչուհի Զարայի երկու տարեկան որդին վախենում է իր ավագ եղբորից

16:43   24 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Զարան 7 Dnei-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր երեխաների՝ 2-ամյա Մաքսիմի եւ 4-ամյա Դանիլի մասին։

Երգչուհին խոստովանել է, որ կրտսեր որդին վախենում է իր ավագ եղբորից։

«Դանիլը մշտապես ցանկանում է գնալ, համբուրել եղբորը, քանի որ նա այդպես է իր սերն արտահայտում։ Կրտսեր որդիս ընդհակառակը՝ փորձում է զգուշանալ, անգամ վախենում է նրանից։ Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ  կանցնի»,-ասել է Զառան։

Զարան փորձում է երես չտալ իր երեխաներին։

«Երեխաներս այն տարիքում են, որ պետք է շատ զգույշ լինել նրանց հետ։ Ավագ որդիս արդեն համառորեն պայքարում ու պաշտպանում է իր «եսը», այդ պատճառով որոշ դեպքերում պետք է շտկել ու փոխել նրա պահվածքը»։ 



© NEWS.am STYLE