Ինչպիսի՞ բնավորություն ունի Արեւիկ Ալավերդյանը. բլից հարցում

19:35   24 հոկտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է բլից հարցում անցկացնել հայ հայտնիների շրջանում: Նշենք, որ «Բլից հարցման» շրջանակում հնչում են տարաբնույթ հարցեր: Այս անգամ մեր հերոսուհին երգչուհի Արեւիկ Ալավերդյանն է:


Ի՞նչը կարող է ձեզ երջանկացնել: 

Երջանիկ եմ, երբ ընտանիքս եւ հարազատներս առողջ են եւ միշտ կողքիս: Իսկ ընդհանրապես կարող եմ երջանկանալ օրը մի քանի անգամ` տարբեր պատճառներով: Նույնիսկ շատ փոքր գնումներից, ուշադրությունից կարող եմ երջանկություն զգալ:

Ինչպիսի՞ խառնվածք ունեք՝ սանգվինիկ (տաքարյուն), ֆլեգմատիկ (սառնարյուն), խոլերիկ (դյուրագրգիռ), մելանխոլիկ (մելամաղձոտ):

Տաքարյուն եմ:

Շո՞ւտ եք վիրավորվում, հունից դուրս գալիս:

Ցավոք սրտի այո: Կարծում եմ դա ինձ խանգարող բնավորության վատ գիծ է:

Ի՞նչը չեք սիրում մարդկանց մեջ:

Կեղծավորությունը, շահամոլությունը, դիմացինին իշխելու ցանկությունը:

Կա՞ իդեալական մարդ: 

Կարծում եմ չկա, բայց երբ  ամբողջ սրտով սիրում ես մեկին՝ հենց նա է դառնում իդեալական  մարդ քեզ համար:

Արդյոք ճի՞շտ է, որ մարդը ձգտում է հասնել իդեալի:

Լավ է, երբ մարդը աշխատում է իր վրա, կատարելագործվում, զարգանում: Մարդ կարող է ձգտել ունենալ իդեալական կյանք, բայց դառնալ իդեալ կարծում եմ հնարավոր չէ:

Ձեր բնավորության վատ կողմը:

Շատ են վատ կողմերը (ժպտում է): Տաքարյուն եմ, ասում են բնավորությամբ սառն եմ, չհարմարվող, կարող եմ շատ շուտ հունից դուրս գալ, նյարդայնանալ, սակայն փորձում եմ աշխատել ինքս ինձ վրա:

Ձեր բնավորության լավ կողմը: 

Կարծում եմ բարի եմ, ընկերասեր, բնավորությամբ ուժեղ եմ, ինչը համարում եմ շատ լավ կողմ:

Եթե հնարավորություն ունենայիք, առաջինն ի՞նչը կփոխեիք մարդկանց մեջ:

Այնպես կանեի, որ չարություն, նախանձ չլիներ մարդկանց մեջ՝ ցավ պատճառելու ցանկություն չունենար ոչ ոք:

Ձեր երազած աշխարհը:

Թող խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, թող հիվանդություն չլինի, ուզում եմ բոլորը երջանիկ լինեն եւ անհոգ:

 

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE